top of page

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ մանրամասներ

  • Feb 24, 2022
  • 1 min read

ree

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի ջրանցքում «Բելառուս» մակնիշի տրակտոր է ընկել:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ջրանցքից տրակտորը, ապա փրկարարները այնտեղից դուրս են բերել երիտասարդ տղայի դին:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Գագիկ Օհանյանն էր:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page