top of page

Վրաերթ է տեղի ունեցել Կոտայքում․ վրաերթի ենթարկողը դիմել է փախուստի

Aug 28, 2021
1 min read


Օգոստոսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում, թողնելով անօգնական, դիմել է փախուստի։


Վրաերթի ենթարկված երիտասարդ տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը:



Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացել է, և օպերատիվորեն ժամանել է Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը, որոնք տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց։


Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։


Ոստիկանները վրաերթի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի դետալներ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page