top of page

Վրաերթ՝ Արագածոտնի մարզում. կա զոհ

  • Oct 29, 2021
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝ դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել է «Ապարան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն: Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page