Վրաերթ՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում 27-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին
Sep 15, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին,վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ավետ Նալբանդյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Դավթի Բեկի փողոցում՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Անի Սուքիասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ վիրավորին մոտեցնել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում























Comments