Երևանում 71-ամյա կնոջը վրաերթի են ենթարկել
- Aug 24, 2021
- 1 min read

Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մեղեդի Դ-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 71-ամյա Սոխակ Հ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «ԱրտՄեդ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Comments