top of page

Վրաերթ ու ավտովթար Կոտայքում. 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

  • Nov 3, 2021
  • 1 min read

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:


Ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին, հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes Sptinter մակնիշի ավտոմեքենան բախվել է վրաերթի վայրում կայանված Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:

Արդեն ավտովթարի հետևանքով 7 մարդու տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page