Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա
Jul 25, 2021
1 min read

Վրաստանի հարավ-արեւելքում՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, այսօր՝ օգոստոսի 3-ին, 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Քվեմո Քարթլի շրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:























Comments