top of page

Ստորագրվել է վրաց-ամերիկյան համաձայնագիր, որը նպատակ ունի ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը

Oct 19, 2021
1 min read

Ավարտվել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից հրաժեշտ է տվել իր ամերիկացի գործընկերոջը, կրկին շնորհակալություն հայտնել այցի և աջակցության համար և հաջողություն մաղթել։


Պաշտպանության նախարարի և Վրաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպումներից բացի, Լլոյդ Օսթինն այցելել է նաև Հատուկ գործողությունների ուժերի ռազմաբազա:


Ինչպես հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է համաձայնագիր, որը նպատակ ունի ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները:


Վրաստանի անունից պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը` ռազմավարական, հաջող և աճող համագործակցության համար, որը ծառայում է որպես պաշտպանական դաշինքի ապագա անդամ Վրաստանի պաշտպանունակությանը և ամրապնդում է երկրի դիմադրողականությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page