top of page

Վրաստանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Aug 13, 2021
1 min read

Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի կտրուկ աճի հետևանքով իշխանությունները որոշել են երեք շաբաթով խիստ սահմանափակումներ մտցնել:

Շաբաթ օրվանից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կկրճատվի սրճարանների և ռեստորանների աշխատանքի ժամանակը, ինչպես նաև կարգելվեն փառատոնները: Այս մասին հայտնում է «Грузия online» տեղեկատվական պորտալը՝ հղում անելով COVID-19-ի դեմ միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեին:


Գիբրաձեն ասել է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կլինեն օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Նոր արգելքները չեն վերաբերում միջազգային հաղորդակցությանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page