Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը կտևի մինչև սեպտեմբերի 13-ը
Sep 1, 2021
1 min read

Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացրել է մինչև սեպտեմբերի 13-ը։
Խորհրդի նախնական որոշմամբ, հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը, որը մտցվել էր երկրի համաճարակաբանական իրադրության բարդանալուց հետո պետք է գործեր մինչև սեպտեմբերի 4-ը:
«Հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացվելու է մինչև սեպտեմբերի 13-ը: Սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 4-ը դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսվի հեռավար ռեժիմով:























Comments