Վրաստանը վերադառնում է պարտադիր դիմակներ կրելուն
Aug 9, 2021
1 min read

Վրաստանը վաղվանից դիմակային ռեժիմի Է վերադառնում բաց տարածություններում, որոշումն ընդունվել Է համակարգող շտաբի՝ օգոստոսի 10-ին անցկացված նիստի արդյունքում:
«Օգոստոսի 10-ից դիմակներ կրելը պարտադիր Է դառնում նաև բաց տարածություններում, որտեղ կա հինգից ավելի մարդ… Այդ որոշումը խորհուրդն ընդունել Է համաճարակային իրադրության կտրուկ վատթարացման հետևանքով»,-հայտարարել Է համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Դիմակների պարտադիր կրումը բաց տարածություններում վերացվել Էր հունիսի 22-ին:























Comments