ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Վրաստանին հակատանկային Javelin հրթիռային համակարգերի վաճառքը
- Aug 4, 2021
- 1 min read

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանության է արժանացրել Վրաստանին հակատանկային Javelin հրթիռային համակարգերի վաճառքի առաջարկը, այդ մասին հայտնել է անվտանգության եևպաշտպանության ոլորտում համագործակցության գործակալությունը (DSCA):
«Վրաստանի կառավարությունը 82 Javelin FGM-148 հրթիռի և 46 Javelin արձակման սարքի գնման հայտ է ներկայացրել»,- ասվում է DSCA-ի մամուլի հաղորդագրության մեջ: «Մոտավոր արժեքը կազմում է 30 մլն դոլար»:
Առաջարկվող վաճառքը կբարելավի ներկա և ապագա սպառնալիքներին դիմակայելու Վրաստանի կարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Comments