top of page

«Վրաստանի ընտրություններին Սաակաշվիլիի միջամտությունն անթույլատրելի է». Վրաստանի ԱԳ նախարար

Jun 3, 2021
1 min read

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միջամտի ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սա կրկին կդառնա ուկրաինացի գործընկերների հետ քննարկման առարկա: Այս մասին Զալկալիանին հայտարարել է` պատասխանելով լրագրողների տրված հարցին:


Ինչպես նշել է նախարարը, դեսպանը, որը հետ էր կանչվել Ուկրաինայից Սաակաշվիլիի պատճառով, արդեն վերադարձել է աշխատանքային գործընթաց և այսօր ներկա է գտնվել Ուկրաինայի վարչապետի պատվիրակության հետ հանդիպումներին: Ըստ Զալկալիանիի, կարևոր է, որ Ուկրաինան, որպես ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր, հարգի Վրաստանի օրենսդրությունը:



 
 
 

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page