top of page

Հայտնի է՝ Վրաստանում երբ տեղի կունենա ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Oct 4, 2021
1 min read

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:


Քաղաքապետերի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա 20 քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել ձայների 50 տոկոսից ավելին:


Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրորդ փուլն անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո չորրորդ շաբաթ օրը։


Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 20 քաղաքներում՝ Թբիլիսի, Քութաիսի, Փոթի, Ռուսթավի, Բաթում, Թելավի, Թիանեթի, Կարելի, Խաշուրի, Ցագերի, Բաղդատի, Ցխալտուբո, Օզուրգեթի, Սենակի, Մարտվիլի, Հոբի, Զուգդիդի, Ծալենջիխա, Չխորոցկու և Խելվաչաուրի։


Հիշեցնենք, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 2-ին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page