Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է
Oct 30, 2021
1 min read

Այսօր Վրաստանի որոշ շրջաններում անց է կացվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից բաց են ընտրողների առաջ. այդ մասին հայտնում է Aliq.ge-ն։
Երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1830 ընտրատեղամաս։ Ստեղծվել են նաև հատուկ տեղամասեր, որոնք կապահովեն այն ընտրողների մասնակցությունը, ովքեր կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ են:
ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Քութայիսում և Բաթումում, 15 համայնքներում և 24 ընտրատարածքներում: Քաղաքացիներն ընտրում են 20 քաղաքապետի և ավագանիների 42 մեծամասնական անդամների։























Comments