Վրաստանում հրդեհ է բռնկվել․ այրվել է շուրջ 12 ավտոմեքենա
Jun 6, 2021
1 min read

Վրաստանի Ռուսթավի քաղաքում՝ Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա գտնվող ավտոմեքենաների մաքսազերծման տերմինալում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Նախնական տեղեկություններով՝ այրվել է 12 մեքենա:
Հրդեհի մարմանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ութ բրիգադներ: Հրդեհը տեղայնացնելու և մարելու համար պահանջվել է մոտ մեկ ժամ:
Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ հրդեհի պատճառներն անհայտ են, ենթադրաբար, պատճառ են հանդիսացել անսարք էլեկտրական լարերը:
Օրվա ավարտին մասնագետները պետք է հաշվարկեն հասցված վնասը: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:























Comments