top of page

Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները

May 25, 2021
1 min read

Վրաստանը կբացի հունիսի 1-ից ցամաքային սահմանները։ Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։


«Անհրաժեշտ է ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ կամ բացասական արդյունքով ՊՇՌ թեստ, որը պետք է արված լինի երկիր մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ»,-ասաց Գիբրաձեն։


Նրա խոսքով՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք ներկայացրած անձինք պետք է մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում կրկնակի ՊՇՌ թեստ հանձնեն:


Գիբրաձեն օտարերկրյա բոլոր այցելուներին խորհուրդ է տվել նաև բժշկական ապահովագրություն ունենալ, որն անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսի բուժման ծախսերը:


Վրաստանի ցամաքային սահմանները 2020 թ․-ի մարտից փակ էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page