top of page

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

Oct 9, 2021
1 min read

Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ կապված Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մասնակի փլուզման հետևանքով մարդկային կորուստների հետ: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:


«Խորին ցավ եմ հայտնում Բաթումում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցում զոհերի ընտանիքի անդամներին և հարազատներին: Ամբողջ Վրաստանը սգում է նրանց հետ: Իմ որոշման համաձայն` զոհերի հիշատակի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը սգո օր կհայտարարվի», - գրել է Ղարիբաշվիլին Facebook-ում:


Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունն ամեն տեսակի օգնություն կտրամադրի տուժածներին, իսկ միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page