Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Jun 21, 2021
1 min read

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես նշելով.
«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հաջող ընտրություններ անցկացնելու և նախնական արդյունքներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Հետագա հաջողություններ եմ մաղթում:
Ակնկալում եմ սերտ համագործակցություն նոր կառավարության հետ»:























Comments