top of page

Ջրհեղեղի հետևանքով Նախիջևան-Թուրքիա մայրուղին պարալիզացվել է

May 24, 2021
1 min read

Հայաստանի հետ սահմանակից ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է։ Այն ուղեկցվել է ուժգին քամով, որի հետևանքով մի շարք բնակելի տների տանիքները պոկվել են, իսկ ծառերը՝ տապալվել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։


Հեղեղումների պատճառով փակվել է Նախիջևան-Թուրքիա մայրուղին, որն անցնում է հիշյալ հատվածով։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։


Թուրքիայի փրկարար ծառայության ստորաբաժանումները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացնել, որպեսզի մայրուղին նորից բացվի և շահագործվի։


Նշվում է նաև, որ հորդառատ անձրև է տեղացել նաև Արարատ լեռան մոտ, որը ևս Իգդիրի նահանգի կազմում է։


Հիշեցնենք, որ երեկ Երևանում և մարզերում ևս ուժգին քամին մի շարք վնասներ է հասցրել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել տարբեր հասցեներում քամու հետևանքների մասին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page