top of page

Վրաստանը 52 տոննա հիվանդ կարտոֆիլ է վերադարձրել Թուրքիային

Aug 14, 2021
1 min read

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման):


Մաքսատան աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են կարտոֆիլով բեռնված երկու բեռնատար: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում Մաքսային դեպարտամենտի սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմներ:


Պարզվել է, որ կարտոֆիլը հիվանդ է: Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն՝ նշված բեռը վերադարձվել է արտահանող երկրին՝ Թուրքիային, հաղորդել է Sputnik-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page