top of page

Վրաստանը Թուրքիա է վերադարձնում 49 տոննա վարակված կարտոֆիլ

Sep 4, 2021
1 min read

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում առգրավել է 49,2 տոննա վարակված կարտոֆիլ:

Jnews-ի հաղորդմամբ՝ մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների՝ բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողություն իրականացնելիս ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությամբ բացահայտվել են առողջության համար վտանգ ներկայացնող վնասակար օրգանիզմներ:


Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է վերադարձման արտահանող երկիր՝ Թուրքիա:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page