Վրաստանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Aug 25, 2021
1 min read

Վրաստանի հարավային Քվեմո Քարթլի մարզում՝ Հայաստանի հետ սահմանի մոտակայքում, օգոստոսի 25-ի երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը՝ ներկայացնելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի մամուլի ծառայության տվյալները, տարերային աղետի ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ:
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 09:31-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի հարևանությամբ՝ Նինոծմինդա քաղաքից 25 և Թբիլիսիից 150 կմ հեռավորությամբ: Տուժածների մասին տեղեկություն չկա:























Comments