top of page

Վրաստանն իր վրա է կենտրոնացնում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքները․ վերլուծական

  • Jul 2, 2021
  • 1 min read

ree

Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանի կառավարությանն է հատկացրել 106.7 միլիոն եվրոյի վարկ դեպի Ադրբեջան և Հայաստան տանող ճանապարհների արդիականացման համար, որոնք հանդիսանալու են Արևելք-Արևմուտք արագընթաց մայրուղու մի մասը: Այդ մասին հայտնում է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:


Վրաստանը փորձում է դառնալ տարածաշրջանային կարևոր տարանցիկ հանգույց, միջանցք Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ուղղությունների վրա: Վրաստանը կամրջող դերակատարում ունի Թուրքիայի և Ադրբեջանի համար վրացական տարածքով են անցնում Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող նավթագազային խողովակաշարերը, սևծովյան նավահանգիստներ տանող երկաթգծերն ու ճանապարհները:


Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքը ապահովում է Թուրքիայի ելքը դեպի կասպյան-կենտրոնականասիական տարածաշրջան: Բացի այդ, Վրաստանը ցանկանում է մաս կազմել Չինաստանի Մետաքսի ճանապարհին Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ ուղղության վրա:


Դրան զուգահեռ, Վրաստանը զարգացնում է էներգետիկ-տրանսպորտային, լոգիստիկ կապերը ՌԴ-ի ու Հայաստանի հետ՝ դառնալով կապող օղակ նաև Հյուսիս-Հարավ ուղղության վրա այդ առումով մեծացնելով իր գեոպոլիտիկ կարևորությունը նաև Երևանի ու Մոսկվայի համար: Բնական ռեսուրսներ չունեցող Վրաստանը շեշտը դնում է իր աշխարհագրական բարենպաստ, խաչմերուկային դիրքի վրա՝ Սև ծով-Կասպից ծով, Ռուսաստան-Հայաստան-Իրան, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ուղղություններից՝ ստանալով տարանցման համար գումարներ:


Վրաստանը թուրքական, ադրբեջանական, արևմտյան ներդրումներն ուղղում է սեփական ենթակառուցվածքները հզորացնելու համար՝ նավահանգիստներ, խողովակաշարեր, բարձր որակի ճանապարհներ, օդանավակայաններ և այլն:


Այս առումով կարևոր է, որպեսզի Հայաստանը զարգացնի լոգիստիկ կապերը Վրաստանի հետ՝ օգտագործելով այդ երկրի տարանցիկ հնարավորություններն ու բարձրացնելով սեփական տարանցիկ կարևորությունը վրացական կողմի համար՝դեպի Իրան և Պարսից ծոց դուրս գալու առումով:


Հարավային Կովկասում լոգիստիկ մրցակցությունը նոր թափ է հավաքում և Հայաստանը պետք է հզորացնի սեփական տրանսպորտային տարանցիկ ուղիները՝ տարածաշրջանային մրցակցությանը դիմանալու համար:


Վերլուծականը՝ Արտյոմ Բալասանովի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page