top of page

Վրաստանում չեղարկել են կորոնավիրուսով պայմանավորված պարետային ժամն ու փողոցում դիմակ դնելը

Jun 22, 2021
1 min read

Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել անցյալ տարվա նոյեմբերից կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում գործող պարետային ժամը, ինչպես նաև՝ փողոցում դիմակ կրելու արգելքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիին հղումով:


«Բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չի լինի, այլ միայն տրանսպորտում և փակ տարածքներում։ Հուլիսի 1-ից կվերացվի նաև գիշերային շարժի սահմանափակումը», - ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page