top of page

Վստահ եմ՝ աշխատանքը նույն կերպ կընթանա. Արարատի մարզպետը ներկայացրել է համայնքապետի պաշտոնակատարին

  • Oct 18, 2021
  • 1 min read

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Ասլան Ավտիսյանին: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:

Մարզպետը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով համայնքի նախկին ղեկավար Հայկ Հայկյանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքների համար։

«Ամենքս մեր տեղում մեր աշխատանքով շարունակենք համայնքի զարգացման գործընթացը: Վստահ եմ՝ աշխատանքները նույն թափով ընթանալու են, ոչ մի խոչընդոտ չի լինելու»,- ասել է Արարատի մարզպետը:

Ասլան Ավետիսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ խոստանալով ծառայել հանուն համայնքի և երկրի բարօրության:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page