top of page

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Տոյոտա Կորոլա»-ն և «Հոնդա Էլիսոն»-ը․ մեկ մարդ մահացել է

Jul 12, 2021
1 min read

Հուլիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ հիշյալ ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:


Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page