top of page

Խոշոր ավտովթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին․ կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Aug 24, 2021
1 min read

Գեղարքունիքի մարզում այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ժամը 10։30-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։


Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։


Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page