top of page

Վթար՝ Ապարան քաղաքում

  • Aug 21, 2021
  • 1 min read

ree

Օգոստոսի 21-ին՝ ժամը 03:44-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակայքում «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «MAN» մակնիշի ավտոքարշակին։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։


Փրկարարները «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդինը՝ ծանր:


Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Ավտոմեքենայում եղել են երկու խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից մեկին դուրս են բերել փրկարարները։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page