top of page

Արմավիրի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է «04»-ին և դիմել փախուստի. կա 5 վիրավոր

  • Aug 18, 2021
  • 1 min read

ree

Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:


Կայքի փոխանցմամբ՝ ժամը 17։30-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս բախվել է ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենային։


Բախման հետևանքով «04»-ը կողաշրջվել է, իսկ նրան հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։


Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մեծամորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մեծամոր» ԲԿ, որտեղից 1 հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page