Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում
- Nov 8, 2021
- 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի, Դավիթ Բեկ փողոցի, Սարգսաշեն թաղամասի և հարակից տների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


























Comments