top of page

Բագրատունյաց պողոտայում բախվել են «Nissan Tiida» և «BMW» մակնիշի մեքենաները. կան տուժածներ

  • Oct 16, 2021
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1998 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։


Փրկարարները «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page