Ավտովթար՝ Շիրակում․ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ 20-ամյա մահացածն ու վիրավորը հորեղբոր որդիներ են
Sep 30, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 20-ամյա Թելման Իսկանդարյանն էր, իսկ վիրավորը՝ նրա հորեղբոր որդին՝ Ռուբեն Իսկանդարյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում























Comments