top of page

Վթար՝ Ծիծեռնակաբերդի խճուղում․ կան տուժածներ

  • Sep 7, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը հոսպիտալացվել է:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page