top of page

Վթար Ծովագյուղի մոտակայքում․ կա մեկ զոհ

  • Aug 16, 2021
  • 1 min read

ree

Օգոստոսի 15-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Սևան- Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին «Lada 110» (վարորդ՝ Ռ․ Թ․, 1954 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վագոն տնակին․ Ռ․ Թ․-ն տեղում մահացել է։


Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ․ Թ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page