top of page

Վթար Էջմիածնում․ Վարորդին տեղափոխել են հիվանդանոց

  • Oct 10, 2021
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։24-ին Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի է ունեցել վթար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ) բախվել է բնակելի տան պատին և բռնկվել։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։38-ին, մարվել` 23։42-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:


Փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վարորդը տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page