top of page

Գեղարքունիքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. կա 1 զոհ, 7 վիրավոր

Jun 21, 2021
1 min read

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափի մոտ, տեղեկացնում է shamshyan.com–ը:


Վթարի հետևանքով 8 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page