top of page

Խոշոր վթար Լոռիում․ մեքենան հայտնվել է գնացքի ռելսերի վրա. գնացքների երթևեկությունը դադարեցվել էր

  • Jul 15, 2021
  • 1 min read

ree

Հուլիսի 15-ին Լոռիում Hyundai մակնիշի մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա: Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին հատվածի 2610-րդ կիլոմետրում:


Մեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը: Այս մասին հայտնում է ՀԿԵ-ն։


Երեք վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են Ալավերդու և Երևանի հիվանդանոցներ: ՃՏՊ-ի պատճառով երկար ժամանակով դադարեցվել էր գնացքների երթևեկությունը Հայաստանն ու Վրաստանը կապող երկաթուղու հատվածում:


Հորդորում ենք վարորդներին ուշադիր լինել մեքենա վարելիս և պահպանել երթևեկության կանոնները:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page