Վթարի հետևանքով հայր և դուստր տեղափոխվել են հիվանդանոց
- Oct 13, 2021
- 1 min read

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 70-ամյա Համլետ Ու-ն Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Համլետ Ու-ն և ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արմենուհի Ու-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հայր ու դուստր են։


























Comments