top of page

Մանրամասներ՝ Սուրենավանի վթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակի մասին

Jun 18, 2021
1 min read


Սուրենավանում ավտովթարից տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Ըստ նրա՝ տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:


Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Ըստ Գևորգ Դերձյանի՝ նա վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտությունները:


Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 16-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում վավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով Նիվա մակնիշի մեքենայի ղեկին գտնվող 14-ամյա երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։


Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի մեքենային։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page