top of page

Պարզվել է վթարի ենթարկված 3 կին վարորդների և 10 վիրավորի ինքնությունը



Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Nissan Tiida» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։


«Nissan Tiida»-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ, 34-ամյա Գոհար Միքայելյանը, մեկ այլ «Nissan Tiida» վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Միռա Մարտիրոսյանը, իսկ «Suzuki»-ն վարել է Երևանի բնակիչ, 35-ամյա Արմինե Ասրյանը։


Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գ. Միքայելյանը, Ա. Ասրյանը, Մ. Մարտիրոսյանը և վերջիններիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Արմինե Սահակյանը, 22-ամյա Հեղինե Հախնազարյանը, 27-ամյա Հասմիկ Հարությունյանը, Երևանի բնակիչներ, 23-ամյա Մարինե Բարսեղյանը, 28-ամյա Նառա Սարգսյանը, 25-ամյա Աննա Դոխոյանը, 31-ամյա Լիլիթ Նազարեթյանը։


Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էին «Suzuki» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաներ։


Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։


Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page