top of page

«КАМАЗ»-ը գլորվել է ձորը. կա վիրավոր

  • Aug 24, 2021
  • 1 min read

ree

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ցիստեռնը (վարորդ՝ Շ․ Գ․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։


Տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page