top of page

Վթար՝ Հրազդան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

  • Sep 22, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 22-ին, ժամը 05:29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ին «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել երթևեկելի գոտուց դուրս (մոտ 2 մետր):


Ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և ուղղել ավտոմեքենան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page