top of page

Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ ուղևորներից մեկը տեղում մահացել է

Sep 20, 2021
1 min read

2021թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին միմյանց են բախվել ԱՀ Մարտունի քաղաքի 1995թ. ծնված բնակչի վարմամբ «Wolksvagen golf-3» և Ստեփանակերտ քաղաքի 1991թ. ծնված բնակչի վարմամբ «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը կողաշրջվել է, որի հետևանքով ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված Մարգարիտա Էլդարի Թադևոսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդն ու 3 ուղևորներ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page