Իռլանդիան WhatsApp-ին տուգանել է ռեկորդային 225 միլիոն եվրոյով
Sep 3, 2021
1 min read

Գաղտնիության պաշտպանության իռլանդական ծառայությունը WhatsApp-ին տուգանել է ռեկորդային 225 միլիոն եվրոյով, երբ հետաքննությունը պարզել է, որ խախտվել են Facebook-ի այլ ընկերությունների հետ օգտվողների տվյալների փոխանակման թափանցիկության վերաբերյալ տվյալների պաշտպանության ԵՄ կանոնները, հայտնում է Reuters-ը:
Տվյալների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ WhatsApp-ը պետք է «ուղղիչ գործողություններ» ձեռնարկի, որպեսզի տվյալների մշակումը համապատասխանի ԵՄ կանոններին: WhatsApp-ը հայտարարել է, որ տուգանքը անհամաչափ է և բողոքարկել է որոշումը:























Comments