top of page

«Չելսին» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին»

Apr 17, 2021
1 min read

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում մրցեցին Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը։



55-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ապրիլի 18-ին կվիճարկեն «Լեսթեր Սիթին» ու «Սաութհեմփթոնը»։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)

Հակիմ Զիեշ, 55

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page