top of page

ԵԽԽՎ զեկույցում կոչ է արվում անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին և այլ պահվող անձանց. Ռուբինյան

  • Oct 12, 2021
  • 1 min read

ree

Ազգային ժողովում այսօր հրավիրվել է մամուլի ասուլիս ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ․ այն վերջերս է վերադարձել Ստրասբուրգից:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում քննարկվել է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց:


«Առաջինը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցն էր, որով ՀՀ-ում անցկացված ընտրությունները գնահատվեցին մրցակցային և լավ կազմակերպված: Երկրորդը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որում տեղ են գտել բոլոր այն մտահոգությունները, որ մենք ունենք: Զեկույցում ֆիքսվում է, որ պատերազմը հակամարտող կողմերի՝ ԵԽ անդամ լինելու ստանձնած պարտավորությունների խախտում է, և ԵԽԽՎ-ն պետք է ուսումնասիրի այդ հարցը»:


Ռուբինյանի խոսքով՝ զեկույցում հստակ կոչ է արվում անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին և այլ պահվող անձանց:

«Ֆիքսվում է Թուրքիայի աջակցությամբ կամ Թուրքիայի մասնակցությամբ սիրիացի վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ և մասնակցությունը պատերազմին: Ֆիքսվում է և հստակ կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, անկախ այն կարգավիճակից, որ տրված են այդ անձանց Ադրբեջանում:

Խոսվում է նաև հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին, դատապարտվում է Ադրբեջանում ծավալվող կեղծ ալբանական թեզի գոյությունը: Անդրադարձ կա նաև Ադրբեջանում պաշտոնական և բարձր մակարդակով օգտագործվող ատելության խոսքին»,- հավելեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page