Պատերազմ չի՛ սկսվի․ Յուրի Խաչատուրով
- Jun 13, 2021
- 1 min read

Նոյեմբերյանում «Հայաստան» դաշինքի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ Խաչատուրովն ասաց, որ առաջնահերթ պատերազմ չեն ուզում այն մարդիկ, ովքեր պատերազմին մասնակցել են, գիտեն՝ ինչ են պատերազմը։ «Նախ պատերազմ չի սկսվելու, իսկ եթե սկսվելու էլ է, թող սկսվի։ Ովքեր երբեք չեն պատերազմել, անգամ բանակում չեն ծառայել, չգիտեն էլ, թե դա ինչ է, նրանք միայն խոսում են։ Մենք հիմա պետք է մեր մեջ տղամարդկություն գտնենք ու ասենք՝ ոչ մեկի առջև ծնկի չենք գալու, ոչ մեկից նորողություն չենք խնդրելու, մենք ամեն օր ավելի ուժեղ ենք դառնալու և արժանապատիվ ձևով ենք ապրելու այս աշխարհում»,- նշեց Խաչատուրովը։
Նա անդրադարձավ Հայաստանի սահմաններում ստեղծված վիճակին և այն զգուշացումներին, թե մեր կողմից քայլերը կարող են պատերազմի հանգեցնել։ Խաչատուրովի խոսքով՝ պատերազմով մեզ վախեցնում են, բայց այն չի սկսվի, ադրբեջանական բանակն էլ մեծ կորուստներ է կրել Արցախյան պատերազմում, հիմա մեր թշնամու բանակն էլ այդքան ուժեղ չէ։
Commentaires