top of page

Այդ գումարը տվել է իմ խնամի Սուքիասյանը․ Ջհանգիրյանը՝ 600 հազար դոլարով բնակարան գնելու մասին

Sep 14, 2021
1 min read

Այսօր խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, հարցրեց, թե ինչ միջոցներով է նա վերջերս 600 հազար դոլար արժողությամբ բնակարան գնել Երևանի կենտրոնում։


Ջհանգիրյանն ասաց, որ այդ շենքը կառուցել է իր խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և գումարը, երևի, իրենք են տվել, ուստի հարցն էլ պետք է նրան ուղղել։


Արեգնազ Մանուկյանն էլ հետաքրքրվեց՝ այսինքն, Խաչատուր Սուքիասյանը կաշառե՞լ է իրեն։ Ի պատասխան Ջհանգիրյանն ասաց՝ ի՞նչ կապ ունի։


«Իմ տղան չափահաս է, ապրում է առանձին, երկու երեխա ունի, երրորդն ենք ուզում, որ ունենան։ Եթե իր կնոջ հայրը կամ հորեղբայրը նվիրել են կամ հիփոթեքով է ձեռք բերվել, ի՞նչ ասեմ ես»,- ասաց նա։


Ջհանգիրյանը հավելեց՝ երևի ոչ էլ Խաչատուր Սուքիասյանն է նվիրել, այլ հիփոթեքով են գնել։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page