top of page

Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործով փաստաթղթերից մեկում ձեռագիր նշում է հայտնվել․ փաստաբան

  • Aug 12, 2021
  • 1 min read

Փաստաբան Գոռ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Օգոստոսի 10-ին հրապարակվեց Ռոբերտ Սուքիասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հաշվի առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի քմահաճույքով, առանց ծրագրի՝ ձեռքով մակագրությամբ տվյալ բողոքի քննարկման համար դատավորի /Մհեր Արղամանյան/ նշանակումը՝ բնականաբար իմ բողոքը մերժվեց:


Անսպասելին դա չէր: Անսպասելին ու վտանգավորն այն է, որ առաջին ատյանի դատարանը, հնարավոր է՝ նաև վերաքննիչ ատյանը այնքան է տարված եղել Ռոբերտ Սուքիասյանին կալանքի տակ պահելն արդարացնելու, կայացված ապօրինի որոշումն ՙՙապրեցնելու՚՚ ցանկությամբ, որ առաջին ատյանի դատարանում հետազոտված նյութերի միջից վերացրել են կարևոր, էական նշանակություն ունեցող, և իմ բողոքի հիմքում դրված տվյալներ:


Մասնավորապես՝ երբ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդության քննարկման ժամանակ ուսումնասիրեցի դատարանի վարույթում գտնվող նյութերը, տեսա, որ կալանքի միջնորդությունն ուղեկցող գրության վրա նշված էր դատարանում մուտքագրման ժամը՝ ՙՙ10:50-ին՚՚: Ընդ որում՝ դա պաշտպանության տեսանկյունից շատ էական հանգամանք էր, և հենց միջնորդության մուտքագրման ժամի հետ կապված հարցն էլ ես դրել էի վերաքննիչ բողոքի հիմքում: Վերաքննիչ դատարանում բողոքի քննարկման ընթացքում պարզվեց, որ այդ ժամը նույն թղթի վրայից ջնջվել է, հավանաբար փորձելով վերացնել բողոքի մուտքագրման ժամի վերաբերյալ բոլոր ապացույցները:


Հ.Գ. Ու՞ր ենք հասել: Արդեն դատարաններն են խեղաթյուրում իրականությունը՝ ապօրինի որոշումները բեկանումից ՙՙփրկելու՚՚ համար:


Հ.Գ. Դե հիմա արի ու վստահի դատարաններին, առավելևս առաջին ատյանի դատարանում միջնորդությունը քննարկած դատավոր Վաչե Մարգարյանին, և վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննարկած դատավոր Մհեր Արղամանյանին»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page